10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը խմբակցություն կհրավիրի Իշխան Զաքարյանին ու կպարզի

Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ազգային ժողովում ներկայացվող հաշվետվության ներկայացումը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի կողմից լեգիտիմ չէ:
”Մենք բոլորս տեսանք, որ պարոն Սեյրան Ավագյանը պարոն Յոլյանը չէ, տեղակալը չէ, խորհրդի անդամն է: Կա դրույթ, որը սահմանում է, թե որ դեպքում կարող է խորհրդի անդամը փոխարինել ՎՊ-ի նախագահին: Խորհրդի անդամը ՎՊ տեղակալին փոխարինում է միայն այն դեպքում, եթե ՎՊ նախագահի պաշտոնը թափուր է, և նրա տեղակալն էլ չի կարող փոխարինել նախագահին”,-նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նշված հարցերի պատասխանները ստանալու համար ԲՀԿ-ն առաջիկայում խմբակցություն կհրավիրի Իշխան Զաքարյանին՝ հասկանալու թե ինչը, կամ ով ու ովքեր են խանգարել Իշխան Զաքարյանին ներկայացնելու ՎՊ հաշվետվությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հավանաբար նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել Իշխան Զաքարյանին ներկայանալ Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ