30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սա անթույլատրելի է». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Աշոտյանին երեկ առավոտյան արգելվել է մեկնել երկրից՝ մասնակցելու Լիսաբոնում կայանալիք ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ Աշոտյանը որևէ գործում որպես մեղադրյալ ներգրավված չի եղել:
Այսինքն՝ նրա նկատմամբ կիրառվել է մոտեցում, որը կամայականության լրջագույն կասկածներ է հարուցում: Գրություն եմ պատրաստում ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով համապատասխան պարզաբանումներ ՀՀ քաղաքացի Արմեն Աշոտյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Հիշեցնեմ՝ ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք։ Իսկ քաղաքական հրահանգով զանգովի արդարադատություն իրականացնելը մարդու իրավունքների աղաղակող խախտում է, որը խիստ դատապարտելի է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ