24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյուղատնտեսության աճի գրավականը

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014թ. գյուղա-տնտեսության համախառն արտադրանքի արժեքը, կազմել է 993.37 մլրդ դրամ, որը գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը 7.2 %-ով:

ՀՆԱ-ի կառուցվածքում 2013թ.-ի համեմատ գյուղատնտեսությունը կավելանա մոտ 1%-ով և 2014թ. կկազմի 22.5%: Զբաղվածության կառուցվածում կմեծանա գյուղատնտեսության ոլորտում զբաղվածնի մասնաբաժինը` գործազրկության աճի ֆոնին:

Արտահանման կառուցվածքում գյուղատնտեսությունը նվազել է 0.5%-ով 2013թ.-ի համեմատ, որը պայմանավորված է պտղի և հատապտղի ծավալների կրճատմամբ` մասնավորապես ցրտահարության հետևանքով ծիրանի բերքի մոտ 6 անգամ կրճատմամբ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալով հանրապետության մարզերից առաջնակարգ տեղ ունի Գեղարքունիքի մարզը, որին բաժին է ընկնում համախառն արտադրանքի 19%-ը, մյուս մարզերը համապատասխանաբար կազմում են`  Արմավիր` 17.4%, Արարատ` 14.2%, Շիրակ`11%, Արագածոտն` 10%, Լոռի` 7.4%, Սյունիք 7.1%, Կոտայք` 6%,  Տավուշ` 4.7%, Վայոց Ձոր 2.2% և Երևան` 1%:

Գյուղատնտեսական արտադրանքի աճը տեղի է ունեցել և քանակապես և որակապես: 2014թ. ընթացքում կատարված աշնանացանի տարածքը կազմել է 111.01 հազ. հա, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 4.0%-ով, աճել է նաև բերքատվության մակարդակը: Անասնաբուծական մթերքների արտադրության ծավալներն ավելացել են ինչպես անասնագլխաքանակի աճի, այնպես էլ մթերատվության որոշակի բարձրացման հաշվին:

Ցորենի ինքնաբավության մակարդակը 2014թ. հասել է մոտ 50,0 %-ի, 2013թ.-ի 46.8%-ի դիմաց, ինչը ազգային անվտագության կարևորության հարց է: Կարտոֆիլի համախառն ծավալը կազմել է 732.8 հազ. տ, բանջարեղենինը` 954.6 հազ. տ, խաղողինը` 261.3 հազ. տ: Իրացված մսի և արտադրված կաթի արտադրության ծավալնեը համապատասխանաբար կազմել են 163.3 հազ. տ և 700.4 հազ. տ, իսկ ձվի արտադրությանը` 638.3 մլն հատ:

2014թ.-ին սակավաջրության հետ կապված խնդիրներ առաջացան, որի հետևանքով փակվեցին մի շարք խորքային հորեր, իսկ Սևանա լճից կատարված ջրառը շեշտակիորեն ավելացավ: Այսպիսի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կարգի բերել ձկնարտադրության ոլորտը, իսկ գյուղատնտեսության ոլորտում համատարած կիրառել ոռոգման կաթիլային եղանակ: 2015թ. նախատեսվում է ԵՄ աջակցությամբ հիմնել մի քանի նոր գյուղացիական կոոպերատիվներ:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ