24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի սահմաններին կան տեղաշարժեր, լարվածությունն աճում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պնդում է՝ Արցախի հետ կապված գործընթացում գլխավորը ինքնորոշման իրավունքի հետ կապված սկզբունքն է։
Սա, սակայն, ըստ նրա, որևէ ձևով բանակցությունների գործընթացում չի շոշափվում։
«Սա այն պարագայում, երբ տարիներ շարունակ դա ընդունված է եղել ոչ միայն փաստաթուղթ, այլ նաև ընդունված է եղել Ադրբեջանի կողմից», – ԱԺ-ում ասաց Աբրահամյանը։
Տարբերակը, որ Արցախի հարցը թողնվում է սերունդներին, պետք է հասկանալ՝ եթե գործընթացը մնում է, արդյո՞ք դա թույլ է տալիս անվտանգություն ապահովել տարածաշրջանում։
«Դա չի ստացվելու, որովհետև այսօր իրավիճակը դա է ցույց տալիս», – նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իր դիրքորոշումն արտահայտում է սահմանագծում ու դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ առաջնագծի տաբեր ուղղություններով, այլ նաև Արցախում։
Հայաստանի սահմանագծի տարբեր ուղղություններով, թեև դանդաղ, բայց որոշակի լարվածության աճի դինամիկա է դրսևորովում. կան տեղային առումով որոշակի շարժեր, որոնց վերջնանպատակն այս պահին դժվար է ասել։
«Այն, որ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը գծագրված ու հստակ նախատեսված սադրանքներ է հրահրում, դա ակնհայտ է։ Ադրբեջանը տարբեր նպատակներ ունենալով՝ իրավիճակն առաջնագծում աստիճանաբար տաքացնում է», – նշեց նա։
Աբրահամյանն ասաց, թե տեղաշարժը հիմնականում այն հատվածներում է, որտեղ սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա կիրառեց. ամբողջ ճակատով չէ, տեղային մեկ-երկու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ