01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբեւէ նման բանի ականտեսը չենք եղել

ArmLur.am-ը գրում է.«Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգությունը, արդեն նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում են հսկում Նիկել Փաշինյանի անդորրը:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մուտք են գործել խորհրդարանի դահլիճ ու նստել ընդդիմադիր պատգամավորների գլխավերևում: Խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ լուսաբանող լրագրողներս երբևէ նման բանի ականտեսը չենք եղել: Եվ այժմ հետաքրքիր է, թե ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը, որ պատգամավորներին ոտից գլուխ ստուգելուց, ապա նոր դահլիճ թողնելուց հետո, այժմ էլ որոշել կամ հրահանգել է՝ ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիրներին նաև ԱԺ նիստերի դահլիճում հսկեն:
ՊՊԾ աշխատակիցներից ոմանք խորհրդարան քաղաքացիական հագուստով են եկել: Նման բան նույնպես նախկինում չի եղել. անվտանգության աշխատակիցները կա՛մ զինվորական հատուկ համազգեստով, կա՛մ կոստյումով են եղել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ