23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. պատգամավոր

Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մասնավորապես նշելով.
«Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքականմեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազատույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը:
Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»:
ՔՊ-ական Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»:
«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց, թե իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. Ինչին իշխանությունը անգամ չի քվեարկել: Ընդ որում, ընդդիմությունն առաջարկել է 2023 թվականից նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հզար դրամ»:
Այդուհանդերձ, նախագիծը, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ, ընդունվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ