09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կադրային ջարդ Հակակոռուպցիոն կոմիտեում. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեում կադրային ջարդ է սկսել եւ պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում:
Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սիմոն Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի որոշման:
Հարությունյանը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեի նախագահին իր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարելու եւ մրցույթում հաղթող ճանաչվելու առկայությունը ճանաչվի, որպես հետեւանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչվի ու, դեռ ավելին, միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 24.10.2022 թվականից, բռնագանձվի:
Այսինքն՝ քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, ստացել ցանկալի «գնահատական», սակայն չի նշանակվում այդ պաշտոնում, եւ հիմա դատարանից պահանջում է ոչ միայն վերանշանակում, այլեւ հարկադիր պարապուրդի համար գումար:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ