Բակո Սահակյանի անունը պղծեցին /վիդեո/
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կիսում ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարախոսությունը, սակայն անթույլատրելի է համարում բռնությունները, որ Բերձորում իրականացվեցին նրա, ընտանիքի անդամների ու մյուսների նկատմամբ:՛՛Մարդուն կարելի է չընդունել, կարելի է ատել նրա գաղափարախոսությունը, բայց երբեք չի կարելի ձեռք բարձրացնել նրա ընտանիքի անդամների վրա, սա թուրքի հետք է, ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել՛՛,-այսօր ասուլիսին ասաց նա:
Ըստ նրա՝ նման միջադեպը հետք թողեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անվան վրա, ում Եղիազարյանը ընտրված նախագահ է համարում: ՛՛Այսօր վիճում են, թե ինչու գնաց այնտեղ, Բակո Սահակյանն այնտեղ ընտրված մարդ է, ու քանի մեքենայով էլ գնային, այնտեղ ոչ մի բան չէր լինելու, որովհետև Բակո Սահակյանն այստեղ ընտրված մարդ է: Իսկ իշխանությունները վարժանք անցկացրին ապագա ընտրությունների համար՛՛,-նկատեց նա:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ մեր երկրում ընդդմությունն իրավունք ունի շարասյունով շարժվել Հայաստանի տարածքում: ՛՛Մենք մեր աչքից ընկանք, իմ աչքից ընկավ իշխանությունը՛՛,-նկառեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: