27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե բողբոջակալում լինի, պտղաբուծությունը մեծ վնաս կկրի

Գյուղատնտեսության առումով տարին մտահոգիչ է սկսվել, հունվարին տեղումները սակավ էին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

“Հուսանք` փետրվարին տեղումները շատ կլինեն, եւ ջրամբարները կլցվեն: Այս պահին, իհարկե, ջրամբարներում ջրի սակավություն չի զգացվում, բայց եթե առանց տեղումների եղանակները շարունակվեն, չի բացառվում, որ խնդիրներ կառաջանան”,- նշեց նա:

Միակ վտանգը, բանախոսի փաստմամբ, այն է, որ եթե եղանակը այսպես շարունակվի, բողբոջակալում կլինի, ինչը պտղաբուծությանը մեծ վնաս կբերի.

“Այս պահին ոչ բողբոջակալում կա, ոչ ծաղկակալում: Եթե մի քիչ ցրտեց եղանակը, պրոցեսը կկանգնի: Կարծում եմ, որ փետրվարը ավելի ցուրտ կլինի, եւ բնությունը կկոմպենսացնի ինքն իրեն”,- ասաց Հ. Բերբերյանը:

Խոսելով գյուղատնտնեսական խնդիրներից` բանախոսն ասաց, որ իրեն մտահոգում է այն, որ գյուղացիները խուսափում են լոլիկ, սմբուկ, կարտոֆիլ մշակելուց: Նա կոչ արեց գյուղացիներին ավելացնել ցանքատարածքները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ