22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի շարք ուղղություններով լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան. Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում 1 շաբաթվա ընթացքում 2 միջադեպ է գրանցվել՝ նույն ուղղությամբ, նույն հայտվածում: Երկու դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել: Դեպքերից մեկով մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացիական անձ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով:

«Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայն դեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել: Կա հստակ ձեռագիր, կա պլանավորում, և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճի՛շտ է, բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց է տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է», – նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմյա ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել են նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են, և արցախցիները ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից՝ հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ կամ հարմարվել:

«Ամեն դեպքում, մի շարք ուղղություններով լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան», – Facebook-ում գրել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ