22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Աշոտյանին կձերբակալեն. 168.am

Նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որ իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։

Նա տեղեկացրել էր նաև, որ «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ այս գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկտորը՝ 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, որին չորս տարվա ընթացքում չեն կանչել հարցաքննության, ով հայտնի է՝ որպես ՀՀ լավագույն թոքաբան, որպես Վեհափառի բժիշկ։
Աշոտյանի խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»։

«Դալշեն», փաստորեն, տրվել էր, որովհետև Միքայել Նարիմանյանին բերման ենթարկելուց, ապա ազատ արձակելուց, ինչպես նաև ԵրՊԲՀ բարձրաստիճան կին աշխատակցին քրեական վարույթով ներգրավելուց հետո ցանկալի արդյունքի ըստ ամենայնի չհասնելով՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել «գործի» վերաբերյալ, որում ասվում է.

«Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:

Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար»,- գրված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մ.Ն.-ն պրոֆեսոր Նարիմանյանն է, Մ.Ս.-ն՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բարձրաստիճան աշխատակից կին:

Հաղորդագրության մեջ մի նախադասություն բավականին ուշագրավ մեսիջ էր պարունակում իր մեջ:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ»,- ասված էր դատախազության հաղորդագրության մեջ:

Դատախազությունը բառացի ասում էր՝ այս մարդիկ պատանդ կլինեն այնքան ժամանակ, նրանց գլխին քրեական հետապնդման վտանգը կախված կլինի այնքան, մինչև որևէ մեկը ցուցմունք կտա Արմեն Աշոտյանի դեմ, որովհետև ակնհայտ է, որ ոչ պրոֆեսոր Նարիմանյանը, ոչ էլ առավել ևս բուհ-ի արհեստակցական միության նախագահը չեն Նիկոլ Փաշինյանի ու նրա իրավապահ մարմինների թիրախները: Նիկոլ Փաշինյանին պետք է այս փուլում չեզոքացնել Արմեն Աշոտյանին, և դա ամեն գնով պետք է արվի, անգամ, եթե դրա գինը առողջական լրջագույն խնդիրներ ունեցող, 168.am-ի տեղեկություններով՝ տվյալ պահին հիվանդանոցում գտնվող տարեց բժշկին կամ երիտասարդ կնոջը ազատազրկելն է: Բարոյականության բոլոր սահմանները հատած, որևէ կարմիր գիծ չունեցող այս իշխանության համար դա խնդիր չէ:

Եվ սա այն դեպքում, երբ անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն է հրաժարվել այս անհեռանկար գործն իր հաշվեկշռում պահելուց:

Փաստորեն գտել են…

168.am-ի տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանին մոտ օրերս, խիստ հավանական ՝ այսօր կամ վաղը կձերբակալեն:

Ըստ ամենայնի, Արգիշտի Քյարամյանին հաջողվել է տարատեսակ հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ ինչ-որ մեկից ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ:

Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեին նախագահին, այնուամենայնիվ, որևէ կերպ չի հաջողվել ցանկալի ցուցմունքը ստանալ պրոֆեսոր Նարիմանյանից ու Բժկական համալսարանի բարձրաստիճան կին աշխատակցից, սակայն նրանց թերևս հաջողվել է գործին տասներորդական առնչություն ունեցող ինչ-որ անձից ցուցմունք կորզել:

Մամուլը գրել էր, որ ավելի քան 100 անձ է հարցաքննվել այս գործով, և երևի թե մեր փառապանծ Քննչական կոմիտեն կարողացել է նրանցից որևէ մեկի ցուցմունքի մեջ Արմեն Աշոտյանի՝ այս գործին առնչակցության տարրեր ստանալ:

Արգիշտի Քյարամյանի մղումը կարելի է հասկանալ. Օր ու մեջ բարձր պաշտոնների նշանակվելով՝ գլխապտույտ կարիերան որևէ կերպ պիտի փոխհատուցվի: Փոխհատուցում է…

Եվ վերջում ևս մեկ անգամ հիշեցնենք. Սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ