09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սուրեն Պապիկյանը դարձյալ լռում է, իսկ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ուղարկում է առաջնագիծ՝ ծառայելու

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իրավիճակը սահմանում, ինչպե՞ս կգնահատի, Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Մենք չենք գնահատում»։

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց, փոխարենը՝ նյարդայնացավ Անդրանիկ Քոչարյանը, նախ լրագրողներին ասաց, թե ինչ են անում, նկատի ուներ հարցեր տալը, այնուհետև հավելեց. «Այսպես որ, առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։

Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից մինչև Պաշտպանության հանձնաժողովի սենյակ Անդրանիկ Քոչարյանը փորձում էր կանխել Սուրեն Պապիկյանին լրագրողների կողմից ուղղվող հարցերը՝ մեկ նրանց հորդորելով մի կողմ գնալ, մեկ մեղադրելով, որ պատնեշ են կառուցել և թույլ չեն տալիս անցնել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ