11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Վիդիշ լի, շատ ազատասեր են”

Իգոր Մուրադյանի ռուսերենով ելույթը՝ հագեցած ռուսներին ռուսերենով գերեզման ուղարկելու մտասևեռ գաղափարով, Մեսրոպ Մաշտոցի շքանշանը վերադարձնելը, “Reebok” ռեկլամային մակագրությամբ շապիկով այս ասուլիսին նրա ներկայանալը և Նախախորհրդարանի համառ մտադրությունը Ապրիլի 24-ը հայության վրա հարամելը ես համարում եմ շատ վատ բան մեր բոլորի համար։

Տեսնես “Reebok”-ը ռեկլամելու համար էլ է փող ստացել։ Սա ի միջի այլոց։ Ասեմ որ ասուլիսին կոկիկ հագնվելը հարգանք է ինչպես ներկաների, այնպես էլ տեսագրությունը դիտողների հանդեպ։

Երկրորդ հանգամանքը։ Արցախի հանրապետությանը մարզ անվանելը, մեր ժողովրդին գաղութացված ու գաղութային հոգեբանությամբ բնութագրելը, իրենց որպես մեսիա ներկայացնելը, որ եկել են մեզ հասկացնեն, որ մենք գաղութային հոգեբանություն ունենք, իսկ իրենք, վիդիշ լի, շատ ազատասեր են ու ազգային-ազատագրական, ուղղակի ծիծաղելի ու զավեշտական է։ 

Որ Իգորը այս աշխարհից կքոչի առանց ռուսներին գերեզման դնելու, չեմ էլ կասկածում։ 150 միլիոնին գոնե մի 50 տարի պետք կլինի որ գերեզման դնես։ Այսինքն ռեալ չէ։ 
Որ ապրիլի 24-ին մեզ դաժան փորձության են ենթարկելու այս տղաները իրենց սևեռուն անհեթեթությամբ նույնպես չեմ կասկածում։

Իսկ թե ինչպես սրանց հասկացնես, որ արածները ֆռիկ է նույնիսկ չեմ էլ պատկերացնում։
Գլխացավանքը մեծ է լինելու։

Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ