«Ի՞նչ անել, երբ»․ Վահե Հովհաննիսյան
1. Հայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։
2. Թշնամին անընդհատ սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։
3. Ժողովուրդը չի վիրավորվում, և որպես ազգ՝ համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։
4. Իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ է որոշում ամեն ինչ, և անելու է այն, ինչը միայն ինքը հարմար կգտնի։ Որևէ զսպող մեխանիզմ չկա։ Ինքն իրեն տվել է պատմական էքսպերիմենտների իրավունք։ Պետական ողջ համակարգը վերածվել է ՄԵԿ հոգու սպասարկման համակարգի։
5. Ընդդիմության ներկա ձևաչափերն ակնհայտորեն սպառված են և չեն կարողանում ապահովել հանրային անհրաժեշտ կոնսոլիդացիա, բայց միաժամանակ կա մեծ դիմադրություն՝ վերափոխվելու։
Այս և այլ հարցերի շուրջ սկսում եմ մի հոդվածաշար, որը փորձ է՝ խթանելու բաց խոսակցություն։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ