23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը եկել էր ասելու, որ Խաչատուր Սուքիասյանն իր վրա հույս չդնի․ «Իրավունք»

Իրավունքն» անդրադարձել էր, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է Ազգային ժողով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւանի կենտրոնում գտնվողն «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, եւ դրան հաջորդել էր վերոնշյալ պատգամավորի ջղագրգիռ ճեպազրույցը լրագրողների հետ:

Ինչպեսեւ նշել էինք, ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման բովանդակության առանցքում եղել է նաեւ Սուքիասյանի հարցը, ինչի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, թեպետ Խաչատուր Սուքիասյանը հայտնի ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ բացառված է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա, այդուհանդերձ գնացել էր փակ հանդիպմանը, որտեղ բոլորի ներկայությամբ է քննվել իր հարցը:

Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ այս հարցում իր վրա հույս չդնի, եւ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Նա նաեւ ակնարկել է, որ այս հարցով ինքն էլ չի պատրաստվում առանձին քննարկում ունենալ Սուքիասյան Խաչատուրի հետ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ