27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է», – ասաց նա։
Թե Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել՝ նա հորդորեց այս հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Գրիգորյանը հայտարարեց, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են… ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», – ասաց Վայոց ձորի մարզպետը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ