10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը՝ Դուբայում: Մարիամ Փաշինյանը լավ պարել, ուրախացել է. Հրապարակ

Երկու օր առաջ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։ Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Հարսնացուն, ասացին, ռուսաստանաբնակ հարուստ ընտանիքի աղջիկ է։ Քավորն այս անգամ էլ չի փոխվել․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ Ալեքսանյանների ընտանիքի վաղեմի կնքահայրը։

Պատմեցին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։

Ասացին նաեւ, որ թամադան հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որեւէ մեկը լուսանկարներ, տեսանյութեր չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ չլինի»։ Դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել, եւ համացանցում նկարներ, տեսանյութեր չեն հայտնվել»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ