21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս տարի էլ

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ “Այբ” կրթական հիմնադրամը Հայաստանում կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ “Կենգուրուն”: Ուրախալի է, որ առաջին տարում “Կենգուրուի” արձանագրած մասնակցության ցուցանիշը չի նվազել:  Ավելին, երեխաների հետաքրքրությունը մրցույթի հանդեպ միայն աճում է:

Այս տարի “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթը տեղի է ունենալու մարտի 26-ին։ Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1265 դպրոցներ: Փաթեթները ներառում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 26-ն է: Այս մասին տեղեկացնում են “Այբ” կրթական հիմնադրամից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ