07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու կապակցությամբ

Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ այս որոշումների դրդապատճառների առնչությամբ պատասխան ստանալու համար պետք է դիմել համապատասխան երկրի իշխանություններին:

«Մենք այս տեղեկություններն ընդունել ենք տարակուսանքով: Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին՝ հաստատման և պարզաբանման համար: Այսինքն, մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք և պաշտոնապես դիմել ենք՝ խնդրելով բացատրել արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հաստատման դեպքում, ելնում ենք նրանից, որ սա դժվար է բնութագրել մեր երկրների դաշնակցային հարաբերություններին համապատասխանող բարեկաման քայլ: Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք հետագա քայլերի և արձագանքի առումով»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ թե՛ Զատուլինը, թե՛ Սիմոնյանը ունեն անձնական կարծիք, սակայն հրապարակավ միշտ հանդես են եկել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին և որ ինքը նրանցից այլ բնույթի հայտարարություններ չի լսել:

«Ուստի չէինք ցանկանա, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը, սեպ խրել Մոսկվա-Երևան հարաբերություններում, հորինվեին նման արհեստական պատճառներ»,- շեշտել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Ավելի ուշ ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն ևս արգելվել է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ