22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը». Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», – Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն:
 
«Այդ հարցերի օրակարգը հայտնի է՝ սկսած ԼՂ-ում  կայունության ու անվտանգության ապահովման  գործից», – նշեց նա:
 
 

Փաշինյանն ասաց, թե ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից

«Ռուսաստանում էլ  ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի ու ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա», – ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ