Օսիկյանը շնորհակալ է
_1422884351.jpg)
Փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն
աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ:
Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան և այլ
պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:
Քլարք Փրայսը հետաքրքրվեց “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած
խնդիրներից:
Քրեակատարողական վարչության պետը ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր
հավատարմատարին տեղեկացրեց, որ “Արմավիր” ՔԿՀ-ն արդեն իսկ գործարկվել է, բոլոր
ծառայություններն իրականացնում են իրենց գործառույթները, վերջին օրերի ընթացքում հիմնարկ է
տեղափոխվել շուրջ 30 դատապարտյալ:
Կողմերը զրուցեցին պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի և փոխադարձ
հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: