11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժողովրդական հայրենիք” կուսակցության հայտարարությունը

2015թ. հունվարի 31-ին “Հիմնադիր խորհրդարանի” կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց “Ազատ” Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ: Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձևավովեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան:

Միայն ոխերիմ և մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք և կշարունակեր հետապնդել: Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, և 2008թ. մարտի 1-ին:

Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաև Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, և այն դեպքում, երբ  իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը:

“Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը և հասկանանք, որ որևէ տարբերություն չկա  օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև:

Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք և մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլև նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:

Աստված օգնական Հայ ժողովրդին:

“Ժողովրդավարական Հայրենիք”

կուսակցության քաղաքական խորհուրդ  02.02.2015թ.

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ