07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հաշվիչ հանձնաժողովում` միայն ՀՀԿ-ի պատգամավորները

Այսօր ԱԺ-ն ձեւավորեց Ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողով: Վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ ԲՀԿ-ն չի լինելու այդ հանձնաժողովում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց խորհրդարանին, որ հարցով նախագիծ է ներկայացրել նաև Արծվիկ Մինասյանը:

՛՛Կա այլ առաջարկ՝ այն դրվելո՞ւ է քվեարկության թե՞ ոչ՛՛,-հարցրեց նա:
՛՛Ես առաջարկել եմ և այն դնում ենք քվեարկության, եթե խնդիրներ լինեն կարող ենք կարգը փոխել. խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի շատ անդամներ ունի. կարգն է այդպիսին՛՛,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նշեցին, որ հրաժարվում են մաս կազմել այդ հանձնաժողովին:
ՕԵԿ խմբակցության անունից խոսեց Հովհաննես Մարգարյանը` ՕԵԿ-ը չի մասնակցի այդ հանձնաժողովի ձևավորմանը:

ՀՀԿ-ից Խոսրով Հարությունյանը նկատեց. ՛՛Փորձեմ գործընկերներիս հիշողությունը թարմացնել: Իրավական լուրջ գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանան, որ “Հաշվիչը” զուտ տեխնիկական ընթացակարգ է իրականացնում, այս որոշումը մեջտեղ եկավ այն ժանանակ, երբ ընդդիմությունն այն փորձեց օգտագործել քաղաքական նպատակներով՛՛,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես արձագանքեց՝ հարցը հրատապ չէ և ճիշտ կլինի քվերկությունը թողնել վաղվան:

՛՛Բնական է՝ վաղվան չենք թողնի, որովհետև կանոնակարգի պահանջ է՛՛,-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

Նախագիծը դրվեց քվերակության, այն մերժվեց 61 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվերկությամբ:

Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագիծը ևս մերժվեց 45 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ