11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է”

“Կարծում եմ, որ նախախորհրդարանի հետ վերջերս բոլոր տեղի ունեցող այլանդակությունները մեկ նպատակով են` հասկացնել, որ Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է:

Եթե մեկը կա, ով իշխանափոխության որևէ ռեալ շանս բաց չի թողել 2008-ից ու նետվել ա բարիկադների, դրանցից մեկը ես եմ: Բայց… այդ օրը դեմ եմ ու չեմ զարմանա, եթե բազմաթիվ ընդդիմադիրներ էլ դեմ լինեն:

Հասկանում եմ, որ այդ օրը Հայաստան են ժամանելու նաև բազմաթիվ սփյուռքահայեր (իսկ նախախորհրդարանի հիմնական ներուժը հենց Սփյուռքից է), կարող է թվալ, թե միջազգային հանրության ուշադրության ներքո չեն համարձակվի ջարդուփշուր անել ցուցարարներին… Չկա նման բան: Ռեժիմը վաղուց արդեն թքած ունի այդ ամենի վրա: 

Պետք է հասկանալ մի պարզ բան` ռեժիմները գալիս ու գնում են, իսկ երկրիդ վարկանիշը, Ցեղասպանության հարցի պահանջատիրության պայքարը բաներ են, որ պիտի եկող սերունդների, հաջորդ իշխանությունների համար ուժեղ պահենք”: Ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է օգտատեր Իզաբելլա Աբգարյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ