17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք պատերազմելու եք արևմուտքի շահերի համար, ինչպես դա անում է Ուկրաինան։ Դուք շնորհակալ եք լինելու, որ ձեզ օգնում են, մինչև այն ժամանակ, երբ տեսնեք արդեն, որ էլ պետություն, երկիր ու հայ չկա. Հրապարակ

Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ է։ Պետք է հասկանալ՝ Ռուսաստանի դեմ է, բայց այլոց ձեռքերով, այլոց տարածքում։ Եվ արևմտամետ ուժերի ներմուծումը՝ հանձինս զելենսկիների, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների մաս են կազմում։ Ի դեպ ասեմ, որ զելենսկիները նախշազարդվում, գունազարդվում են հայրենասիրական փետուրներով, բայց նրանց հայրենասիրությունը ավարտվում է այնտեղ, որտեղ արևմուտքի շահն է, որովհետև նրանք արևմուտքի ծնունդ են, նրանց ձեռքերով են լույս աշխարհ եկել։ 

Ցավալի է Ուկրաինայի ժողովրդի այսօրվա վիճակը։ Ուկրաինացիներին ու ռուսներին որպես  մի ազգ ենք ճանաչել ու եղբայրասպան այս պատերազմը երբևէ չի բխում նրանց շահերից։ Զելենսկին Ուկրաինայի՞, թե Արևմուտքի շահերն է առաջնային համարում։ 

Նույն վիճակն է նաև Հայաստանում։ Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն այնպես է խաղացել, որ ժողովուրդը տարակուսել է, թե ի՞նչ ուժեր են նրան իշխանության բերել։ «Վաշինգնտոն փոստը» տեղեկացնում է, որ Հայաստանում 2018 թվականին եկավ արևմտամետ իշխանություն, ու իշխանությունը նվաճեց ռուսական էլիտայից։ Սրանից պա՞րզ բացատրություն, որ Հայաստանն էլ ունի Զելենսկի, ու մենք կանգնել և կանգնելու ենք նույն փաստի առաջ, ինչի դեմ կանգնած է Ուկրաինան։ Մեզ զինելու են ու կռվեցնեն մինչև վերջին մարդը՝ իր բոլոր դաժան հետևանքներով։ Դուք  պատերազմելու եք արևմուտքի շահերի համար, ինչպես դա անում է Ուկրաինան։ Դուք շնորհակալ եք լինելու, որ ձեզ օգնում են, մինչև այն ժամանակ, երբ տեսնեք արդեն, որ էլ պետություն, երկիր ու հայ չկա։

 Հասմիկ Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ