10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեր ավտոերթը զինված չէ. նախախորհրդարան

՛՛100 ամյակը առանց ռեժիմի՛՛ շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

Մեզ տեղեկություններ են հասնում, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ:
 
Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածել, որ մենք զինված ենք: Բացի այդ, մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես անել, որ ՀՀ-ից զորակոչված ժամկետային պարտադիր կազմի զինծառայողները այլևս չծառայեն Արցախում և վերադառնան՝ Արցախին թողնելով մենակ ու անպաշտպան:
Ռեժիմի և նրա ծառաների հորինած այս քստմնելի սուտը ոչ միայն ցույց է տալիս նրա ապազգային ու հանցավոր բնույթը, այլև վկայում է նրա հոգեվարքի մասին:
 
Մեր ավտոերթը զինված չէ, մենք Արցախ ենք գնում մեր կանանց ու երեխաների հետ միասին: Ինչ վերաբերում է Արցախը անպաշտպան թողնելու մասին հերյուրանքին, ապա հերթական անգամ նշում ենք, որ մեր Շարժման ռազմավարական նպատակներից մեկն էլ Արցախի վերջնական միավորումն է Հայաստանին և համազգային ջանքերով Արցախի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ