28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Ուշ լինի, նուշ լինի՞». «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները նախապես պլանավորած են եղել Անկախության տոնի հետ կապված պետական ողջ համակարգին պարգևավճար տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերի ղեկավարները արդարացել են՝ նշելով, որ պարգևատրում չի եղել՝ կապված երկրում տիրող վիճակի հետ, քանի որ ռեսուրսներն ու հնարավորություններն ուղղվել են այդ պահին առաջնային հանդիսացող խնդիրների լուծմանը։

Թերթի հետ զրույցում պետական համակարգի պաշտոնյաներից մեկն ասել է, որ պարգևավճարների հետ կապված լուրջ դժգոհություն կա ողջ համակարգում։ Կառավարության մեր աղբյուրն իր հերթին փոխանցում է, որ վարչապետի աշխատակազմից գերատեսչություններին փոխանցվել է, որ պարգևավճար լինելու է, ուղղակի ներկայում ճշտվում են ժամկետները. նախնական տեղեկություններով, հնարավոր է, որ արդեն նոյեմբերին նշյալ «բացը» լրացվի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ