24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը հրաժարվում է իր անկախության հռչակագրից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկկողմ բանակցության ժամանակ քիչ առաջ պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի սահմանները 1990թ․ դրությամբ։
Ի՞նչ է դա նշանակում․
– Հայաստանը օրինական է համարում միայն ԽՍՀՄ ժամանակների սահմանները
– Հայաստանը հրաժարվում է իր անկախության հռչակագրից
– Հայաստանը առաջին անգամ Ադրբեջանի հետ իրականացնում է սահմանագծում՝ բացառապես թշնամու շահին համապատասխան։
Միաժամանակ Էրդողանը պահանջել է ընդունել ադրբեջանական բանակի տեղակայման վայրերը՝ որպես փաստ և այդկերպ իրականացնել սահմանագծում։
Եթե շատերը տեղյակ չեն, նշեմ, որ ըստ Քեմալ Աթաթուրքի 1921-ին գրված, ապա 1937-ին թուրքական սահմանադրության մեջ ամրագրված «Վեց նետերի գաղափարախոսության», սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է թուրք զինվորը։
Այսինքն՝ Էրդողանը հիմա պահանջում է, որ Ադրբեջանի զորքը մնա այնտեղ, որտեղ հաստատվել է՝ Ջերմուկի դիմաց, Իշխանասարում, Վարդենիսի վերևում, Ներքին Հանդում և այլն։ Հետևաբար ընդամենը հերթական հեքիաթներն են միջազգային հանրության հավաստիացումները, թե Ադրբեջանը հետ կքաշի իր զորքը, եթե հայկական կողմը ստորագրի խաղաղության անվան տակ կապիտուլյացիայի պայմանագիրը։ Գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը: 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ