07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ Ուսխորհուրդը զինվորի կողքին են

Հունվարի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը  այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամաս:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել այցելել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր: Այցերի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը և երիտասարդների մոտ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև մեր պետության և բանակի դերն ու նշանակությունը:

Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մեկ օր գտնվել զինվորի կողքին, տեսան նրանց առօրյան, ապրելակերպը, ծանոթացան սսնդակարգին:
Երիտասարդները փորձեցին իրենց մարտական ունակությունները՝ կրակելով մարտական զենքերով:

Ուսանողները պատրաստել էին արժեքավոր նվերներ, որոնց թվում էին պրոֆեսիանալ ռազմական հեռադիտակները, հեռուստացույցը, սպորտային գույքը և այլն: Ծրագրի ավարտին նվերները հանձնվեցին զինվորներին:

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ծրագիրը ուսանողների համար հիանալի հնարավորություն է մեկ օր զորամասում անցկացնելու և զինվորական ծառայությանը ծանոթանալու: <<Մենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ միասին փորձում ենք բարոյական աջակցություն ցուցաբերել մեր երկրի սահմաններն անխախտ պահող զինվորներին: Նմանատիպ ծրագրերը բարձրացնում են երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին>>, ասաց Սերգեյը:

Զինվորների ազատ ժամանց ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով  անցկացվեց հայրենասիրական երգերով ու պարերով հագեցած համերգային ծրագիր:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ