29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով»․ Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու  պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, հետո քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգան, բայց ես ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։
Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը։ Ես տեսնում եմ ճանապարհը՝ գնալու և ես պատրաստվում եմ այդ ճանապարհով գնալ։ Համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ։
Նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը։
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ