02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու. վարչապետը՝ առևտրականներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու, խնդիրները լսելու համար և իրենց դիտարկումները ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, արարեն ու այդպիսով նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը փաստել է, որ օրենքի առնչությամբ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տնտեսվարողների հարցերին և ներկայացրել իրենց փաստարկները:

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և  առաջիկայում կներկայացվեն հանրությանը:      

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ