07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավո՞ր է զոմբիացնել մարդուն

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի  կարծիքով՝ չկա մարդ, որի վրա հնարավոր չլինի ազդել. եթե որոշվում է զոմբիացմամբ մեկի վրա հոգեբանական ճնշում գործադրել, ապա չկա մի այնպիսի մարդ, որի վրա չկարողանաս ճնշում գործադրել, բացի մի ենթախմբից՝ եթե այդ մարդը սարսափելի խմած վիճակում է գտնվում ու չի գիտակցում ոչինչ:

Կա ազդեցության երկու տարբերակ. առաջինը՝ հոգետեռորի հիմքերն են, դա ձայնայինն է, վիզուալը, եւ երկրորդ տարբերակը՝ նոպայի հիմքի վրա է դրված: Նրա խոսքով՝ մարդու վրա գլխավորապես կարող են ազդել 3 գործոններով՝ տեսողությամբ, լսողությամբ եւ հոտի զգացողությամբ: Նրա խոսքով  բոլոր քաղաքական սպանությունների (Քենեդի, Մարտին Լյութեր Քինգ…) մարդասպանները եղել են անհատներ ու չեն գիտակցել, որ ինչ-որ մեկի ծրագրերն են կատարում:

 Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով էլ՝  այդպիսի ծրագրավորումներն առհասարակ բարդ գործընթացներ են: Դրա համար շատ միջոցներ են օգտագործվում, երկար ժամանակ է պահանջվում, ուլտրաձայներ են օգտագործվում, թմրանյութեր

“Մարդու “Ես”-ը փոխելուց հետո, զուտ սովորական մեթոդներով՝ հնարավոր չէ վերականգնել: Հիպնոսն օգտակար կարող է լինել, օրինակ, կոնկրետ իմ փորձառության մեջ մոտ մեկ տասնյակ դեպք է եղել, երբ մարդը մոռացել է իր հետ կատարված ամեն ինչ, նույնիսկ իր անունը չէր հիշում, բայց այստեղ խոսքն ինչ-որ կյանքի իրադարձությունից հետո է եղել: Եվ մի սովորական հիպնոսն անմիջապես ամեն ինչ վերականգնել էր: Իսկ այն դեպքում, երբ հատուկ ծրագիր է տրվում ու հատուկ նշվում է, որ լրիվ մոռացվի անցյալը, դա կատարվում է հատուկ նպատակով, որտեղ արգելափակված է հիշելու գործընթացը”,- ասաց  հոգեբանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ