30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար:

«ԱՊՀ-ն կարող է օգնել կարգավորելու Բաքվի և Երևանի միջև իրավիճակը»,- հայտարարել է Լավրովը, ում խոսքերն է մեջբերել «ՌԻԱ»-ն։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ