ՓՄՁ ներկայացուցիչները դիմեցին նախագահին, ապա հեռացան

Կառավարության շենքի դիմաց հավաքված առևտրականները, չստանալով կառավարությունից իրենց բողոքների վերաբերյալ պատասխան, դիմեցին երկրի նախագահին: ՛՛Հանրապետության հարգարժան նախագա՛հ, կառավարությա՛ն անդամներ, քնելուց առաջ Անդրանիկ զորավարը մտածում էր իր ազգի մասին, խնդրում եմ բոլորդ էլ հետևլ այդ օրինակին՛՛,-ասացին նրանք:
Նշենք նաև, որ մի քանի առևտրականներ հանդիպեցին ու զրուցեցին վարչապետի հետ: Ապա քիչ առաջ նրանք որոշեցին հեռանալ կառավարության շենքի դիմացից: Նրանք հայտարարեցին, որ պայքարը չի ավարտվում, երկուշաբթի օրը ժամը 11-ին գնալու են Ազգային ժողով, որպեսզի հետամուտ լինեն իրենց հետաքրրքող հարցի քննարկմանը, այնուհետև աշխատանքային օրվա վերջում գալու են կառավարություն՝ լսելու վարչապետի կողմից տրված պատասխանը: