09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պետք է ամեն ինչ անենք, որ այդ խաղերն անցնեն հավուր պատշաճի. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ը Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ Համահայկական խաղերը 16 տարվա պատմություն ունեն՝ անցկացվել է 5 ամառային և 1 ձմեռային խաղ:
”Նման խաղերը նպաստում են Սփյուռք-հայրենիք կապի ամրապնդմանը, և քանի որ այդ խաղերը համընկնում են Ցեղասպանության 100 -ամյա տարելիցի հետ, մենք ամեն ինչ պետք է անենք և կազմկոմիտեն նույնպես, որպեսզի այդ խաղերն անցնեն հավուր պատշաճի՛՛,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ