02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բարձր գնահատելով հայ ժողովրդի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացման կամ զսպման հարցում միջազգային դերակատարների ջանքերը, այնուամենայնիվ կխնդրեմ տարաբնույթ ցիտումներից կամ մեջբերումներից չկորցնել գլուխը եւ չընկնել քաղաքական ինֆանտիլիզմի մեջ։
Բացատրեմ հետեւյալ օրինակով:
 
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին արդեն հանդես են եկել ելույթներով մեզ այս ընթացքում տարբեր մակարդակներում եւ զանազան շուրթերով սատարում հայտնած եւ ֆեյսբուքահայության էքստազին արժանացած երեք պետությունների՝ Ֆրանսիա, ԱՄՆ եւ Իրան, ղեկավարները։
 
Նրանցից ոչ մեկ՝ ոչ Մակրոնը, ոչ Բայդենը, ոչ էլ Ռայիսին, սակայն, Նյու Յորքում իրենց կեսժամանոց ելույթներում չեն արծարծել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ մեր շուրջ ստեղծված իրավիճակը։
 
Սա շեշտում եմ հասկանալու համար, որ.
 
1. Մեր հարցերը գլոբալ քաղաքական օրակարգում ոչ մեկի համար հիմնական առաջնահերթությունը չեն։
2. Մեր հույսը բացառապես մենք ենք՝ հայերս։
3. Քանի Նիկոլը վարչապետ է, ոչ մի շանս էլ չենք ունենալու»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ