22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ծնողներին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծնողներին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան
Ադրբեջանը երկու օր առաջ հայկական կողմին փոխանցեց վերջին եռօրյա պատերազմում սպանված եւս 95 զինվորի դի։
Դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան եւ երկու է օր բազմաթիվ ծնողներ փորձում են մտնել դիահերձարան՝ իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։ Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից եւ առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։

Խոսել եմ դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ եւ ընթացակարգը հետեւյալն է՝
հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են եւ ուղարկված Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով։

Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան

Ցավոք, տղաների մարմիններ կան, որ անճանաչելի են, եւ ԴՆԹ նույնականացում պիտի արվի։
Սակայն, բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու դիակը։

Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն հարազատները կարող են մարմնի վրա եղած հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղկացնեն եւ ինձ վստահեցրեցին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կտանեն դիահերձարան։

Այս պարզ քայլերի հաջորդականությունը ինչ-որ մի պատկան կառույց կարո՞ր էր չէ հրապարակել, որպեսզի առանց այդ էլ էմոցիոնալ ծանր հոգեվիճակում գտնվող ծնողները Արմավիրից, Շիրակից, Երեւանից կամ այլ բնակավայրից չհասնեն Մարտունի, Մեծամոր եւ ինչ-որ մի ախրանիկ նրանց չթողնի մտնել դիահերձարան։

Հասկանում եմ, որ թքած ունեք որդի կորցրած ծնողի վրա, եւ ինչպես երեկ արեցիք Եռաբլուրում, կարող եք զինվորի մայր ծեծել, բայց ձեր միջից գտեք գոնե մի կիասագրագետի, որ այս քայլերի հաջորդականությունը պաշտոնապես հրապարակի, որպեսզի վշտից խելագարված մայրը չհասնի Մարտունի ու դիահերձարանի պատուհանից փորձի նայել ներս՝ իր սպանված որդուն գտնելու վերջին հույսով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ