Ցուցարարները շարժվեցին նախագահական /վիդեո/
Կառավարության շենքի դիմաց նորից հավաքվել էին “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքից դժգոհողները: Նրանք պահանջում են կասեցնել օրենքը եւ հանդիպում վարչապետի հետ: Սակայն ցուցարաներին տեղեկացրին, որ վարչապետի աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված է եւ չի կարող ընդունել նրանց: Բողոքավորները ազատություն կանչելով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր:
Հիշեցնենք, 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։
Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:
Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:
Դիտեք տեսանյութը: