06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին

Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրյոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչից հետո համանախագահները հայտարարություն են տարածել:

Նրանք Ադրբեջանի արտգործնախարարին հայտնել են իրենց լուրջ անհանգստությունը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերի կապակցությամբ:

“Անցյալ տարվանից սկսած լարվածության աճը պետք է դադարեցվի ղարաբաղյան հակամարտությունում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետևել հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած պարտավորություններին: Նաև կոչ ենք անում Հայաստանին միջոցառումներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Բոլոր կողմերը պետք է ենթարկվեն հրադադարի պայմանագրի պահանջներին”,- ասվում է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ