11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ղալաթ են անում, էշ-էշ խոսում են՛՛ /վիդեո/

՛՛Իրանք ղալաթ են անում, ղալաթ անողները էշ-էշ խոսում են՛՛,-այսօր Եռաբլուրում ասաց գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ ի պատասխան հարցին, թե ադրբեջանցիները շարունակում են հայտարարել, որ իբր թե ՛՛օկուպացված՛՛ տարածքները պետք է մենք հետ վերադարձնենք: 

Մանվել Գրիգորյանը նշեց, որ այս օրերին թշնամին ակտիվացել է, սակայն սրանից ավելի ակտիվ էլ է եղել, կրակոցներ էլ միշտ եղել են, պատերազմը չի ավարտվել: ՛՛Միշտ էլ պատասխանները ստացել են, լռել, նորից կստանան, նորից կլռեն՛՛,-նկատեց նա:

Ըստ նրա՝ միջազգային կառույցներն ամեն ինչ անում են՝ խաղաղություն հաստատելու համար, սակայն խնդիրն այն է, որ թշնամին հատկապես ակտիվացել է ցեղասպանության հարյուրամյակի պատճառով: ՛՛Մենք չենք անում պատերազմ, եթե իրենք անեն, մենք էլ մեր գործողությունները կանենք՛՛: 

Եռաբլուրում ԵԿՄ նախագահը ծաղիկ դրեց բանակի կայացման գործում իրենց ավանդն ունեցած հայորդիների հուշակոթողին, մոտեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: ՛՛Շնորհավոր սպարապետ…՛՛,-ասաց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ