05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հակառակորդը փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ․ ՊՆ

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

 
Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ,  ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
 
ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- նշված է հաղորդագրությունում։
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ