05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԵԿՄ-ում հայտարարվել է Համար 1. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան», – ասվում է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ