23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մհեր Ենոքյանին տեղափոխել են ցածր անվտանգային գոտի». հայտարարություն

Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Սիրելի՛ մարդիկ, այս օրերին մենք ստանում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, զանգեր, ոգևորող նամակներ, քանի որ տարածվել է տեղեկատվություն, որ Մհերը ազատվել է:

 

Հայտնում ենք ձեզ, որ մեր՝ տարիների համառ, հետևողական, սիրով ու համբերությամբ լեցուն պայքարից, վիճարկումներից հետո Մհերին տեղափոխել են ցածր անվտանգային գոտի, որը նախկինում կոչվում էր բաց ՔԿՀ: Այսինքն՝ 27-րդ տարում մեղմացվել են նրա պահման պայմանները. ուսման, աշխատանքի, վերասոցիալականացման նպատակով կարող է թույլատրվել ՔԿՀ սահմաններից դուրս գալ որոշակի ժամանակով և նախապայմաններով: Յուրաքանչյուր ցմահ դատապարտյալ կարող է տեղափոխվել պատժի կրման այս պայմաններ 20 տարի անց դրական վարքագծի հիմքով: Նախադեպը եղել է 2020-ին, երբ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին տեղափոխվեց բաց ՔԿՀ:

Շնորհակալ ենք Ձեզ, բոլոր մեր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, քանի որ այս փորձություններով, դժվարություններով, տառապանքներով լի ճանապարհին հաճախ մեզ ոգևորել եք անկեղծ խոսքով, գործով ու հավատով, որ Օրը կգա… բարին Ձեր ընտանիքներին…
Մենք շարունակում ենք աշխատել միասին՝ որպես իրավաբաններ փորձելով մեր գիտելիքներով, անցած ճանապարհով ու փորձով աջակցել մարդկանց իրավունքների վերականգնման հարցում:
Ճանապարհը շարունակվում է…»:

 

Հիշեցնենք՝ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինի տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ենոքյանն ասում է, որ այսքան տարի պայքարել է արդարության համար։ Նա պնդում է՝ սպանության մեջ մեղավոր չէ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ