09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Միանշանակ է, որ թե՛ զոհերի, եւ թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է․ Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս հերոս տղան համարվում է անհետ կորած։ Բոլորը փնտրում են այս զինվորին, ով մի ձեռքում՝ ինքնաձիգը, մյուսում՝ նռնակը չհանձնվեց թուրքին։

 

Այդ կադրերն ադրբեջանական մեդիատիրույթում հրապարակվել են դեռեւս 2021 թվականի նոյեմբերի 23-ին։

Պաշտպանության նախարարությունն այսօր արձագանքել է, որ դեռ չեն կարողանում նույնականացնել զինվորին, իսկ այլ աղբյուրներ պնդում են, որ նա անհետ կորած է։

Ըստ նիկոլական վիճակագրության՝ այս պահին ունեն 303 անհետ կորած, եւ եւս 100 դի, որ պահվում է դիահերձարաններում՝ նույնականացված չէ։

Եւ քանի որ մինչ այսօր այս իշխանությունը չի հրապարակել զոհված տղաների անունները, միանշանակ է, որ թե՛ զոհերի, եւ թե՛ անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հնարավորինս պարզեցրել է տղայի նկարը։ Գուցե հարազատները ճանաչեն»։

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ