06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հայոց արծիվները՛՛ 5 տարեկան է

 

 

 

Լրացավ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և մեղվաջան գործունեության հինգ տարին:

Հարգարժա՛ն առաջնորդ Խաչիկ Ասրյան, սիրելի՛ “Հայոց Արծիվներ”, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ և մաղթում նոր՝ պատվաբեր ու պարտավորեցնող տարեդարձեր:

Հինգ տարի առաջ՝ 2010 թվականի հունվարի 27-ին, հայրենանվեր և հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը, Սյունիքում իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած  «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության հենքի վրա, Երևանում հիմնադրեց նոր՝ ավելի լայնամասշտաբ հայրենասիրական կազմակերպություն՝ համալրելով այն նորանոր “արծիվներով”. վերածնված, հույս և հավատ ներշնչող կազմակերպությունը վերանվանվեց “Հայոց Արծիվներ”:

Խաչիկ Ասրյանը ձեռնամուխ եղավ հայրենասիրական գաղափարներով ապրող քաղաքացիների համախմբմանը՝ ընդգրկելով հանրապետության գրեթե ողջ տարածքը՝ 301 մասնաճյուղերով և շուրջ 44.000 հայրենատեր հայորդիներով:

5-ամյա տարեգրության ընթացքում իրականացվեցին 580 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ՝ նվիրված ազգային պետականության կայացման, այն է՝ հավատքի ամրապնդման, հայի ինքնաճանաչողության, հայ ազգի հզորացման, ռազմահայրենասիրական գաղափարախոսության քարոզչության, հայոց մշակութային արժեքների պահպանության և մեր երկրում գիտության ու կրթության զարգացման գործին:

Հինգ տարվա փութաջան աշխատանքի արդյունքում, շնորհիվ Խաչիկ Ասրյանի անձնանվեր և ջանադիր գործունեության, “Հայոց Արծիվները” ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ սահմաններից դուրս, լայն ճանաչում ու վստահություն ձեռք բերեց: “Հայոց Արծիվների” շարքերը համալրվեցին հազարավոր խոհեմ ու բոլորանվեր քաղաքացիներով:

“Հայոց Արծիվների” այս նշանակալից և բազմաբովանդակ օրվա՝ հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և մարդկանց մեջ հայրենասիրությունն էլ ավելի արմատավորելու սուրբ գործում մեծ նվաճումներ մաղթելով՝ ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ժողովրդանվեր, ազգամեծար և իր մարդ տեսակով չերկրորդվող Խաչիկ Ասրյանին, ով ողջ էությամբ նվիրվելով հայրենիքին՝ իր անշահախնդիր ծառայություններն է մատուցում ազգին, բանակին, պետությանը:

Ի սրտե մեր շնորհավորանքի խոսքն ենք ասում նաև նույն օրը՝ հունվարի 27-ին, ծնված նրա երեքամյա դստերը՝ փոքրիկ Աստղիկին: Թո՛ղ նա մեծանա Խաչիկ Ասրյանի տեսլականների անխոցելի հայրենիքում, ինչի ամբողջականացմանն էլ ինքը ձգտում է:

Սիրելի՛  “Հայոց Արծիվներ”, երախտագիտորեն շնորհավորում ենք նաև Ձեզ. Կազմակերպության Նախագահության անդամներիս անունից ընդունեք մեր անկեղծ մաղթանքները, շնորհավորում ենք նաև Ձեր լուսաշող ու հայկական ավանդական ընտանիքներին, թո՛ղ Ձեր անկեղծ աշխատանքի և նվիրվածության շնորհիվ նրանք ապրեն հզոր ու պաշտպանված հայրենիքում:

Պետք է խոստովանել, որ Դուք պատվով անցաք հինգ տարվա ոչ դյուրին ճանապարհը. մեր առաջնորդի կոչերին ու հրահանգներին միշտ ընդառաջ՝ հաղթահարեցիք բազում դժվարություններ, այցելեցիք Հայոց Ազգային Բանակի տարբեր զորամասեր ու սահամանագծի մարտական հենակետեր, Դուք հարգանքի տուրք մատուցեցիք “Եռաբլուր” պանթեոնում ամփոփված և հանգչող մարտիրոսված քաջերի աճյուններին, հարգանքով ու փառքով պսակեցիք Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի հաղթանակի վետերաններին, Դուք մտաք դպրոցներ ու մշակույթի օջախներ, մարզական ակումբներ, կարոտյալ  ընտանիքներ ու սահմանամերձ համայնքներ:

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության մուտքը մեր երկրի հասարակական կյանք դրսևորվեց որպես հայրենասիրական ոգու հզոր խարիսխ:

Ձեր սիրտը չդողաց ո՛չ դիպուկահարի գնդակից, ո՛չ մեր ներքին թշնամիների սադրանքներից: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը  հավատարիմ՝ Դուք մնացիք  հայոց պետականության կայունության և Հայոց Ազգային Բանակի աննահանջ մարտիկը:

Դո՛ւք եք մեր երկրի ներկան ու ապագան, Ձեր և մեր առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի վաստակած բազում պարգևներն ու պատվոգրերն այն ազնիվ ու անշահախնդիր գործի վկայություններն են, որին նվիրվել եք Դուք՝ մեր պետության ազգային քաղաքացիական հասարակությունը ձևավորելու գործում:

Ցանկանալով կայուն ու դեպ հավերժություն գնացող հայրենիք՝ Ձեզ ուզում ենք տեսնել նրա արժանավոր քաղաքացիների շարքում: Առողջ և միասնական եղե՛ք:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ և մաղթում հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի, արծվահայացություն, նոր տարեդարձեր ու նվաճումների նոր գագաթներ:

 

Անսասան հավատամքով՝

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական

կազմակերպության Նախագահություն

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ