15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաջարանն այլեւս չի հետաքրքրում. Սյունիքի մարզպետը հանքը վաճառել է

Քաջարան գյուղն այսուհետ չի հետաքրքրի Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատին: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Գեղվաձորի հանքը եւ ներդրումներ է անելու այդտեղ:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Քաջարան գյուղը ճանաչվել էր գերակա շահ եւ տրվել էր կոմբինատին: Սա զայրացրել էր քաջարանցիներին, որոնք բողոքի տարբեր ակցիաներ կազմակերպեցին:

Կոմբինատի մասնագետներն արդեն եղել են Գեղվաձորում, ուսումնասիրել պաշարները, եւ օրերս կկնքվի առք ու վաճառքի պայմանագիրը: Աշխատանքներն այդ հանքում արդեն վերսկսվել են, եւ տնօրինությունը մտադիր է նոր աշխատատեղեր բացել: Նշենք, որ վերջին ամիսներին Գեղվահանքը չէր աշխատում, ինչը սոցիալական լարվածություն էր առաջացել:

Ավելին, կոմբինատի միջոցներով վերականգնվում է հանք տանող ճանապարհը, եւ հանքի ճիշտ շահագործումը կբնակեցնի նաեւ Գեղվաձորի 8 գյուղերը: Հեռանկարային ծրագրերում նաեւ այդ գյուղերում բնակարաններ կկառուցվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ