27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսական ալմաստի հումքի ներմուծումը կնպաստի ոլորտի ակտիվացմանը

Սպասվում է, որ հայկական ընկերություններն այս տարի շատ ավելի ակտիվ կաշխատեն ռուսական չմշակված ալմաստի հումքով։ Չնայած Հայաստանն իրավունք է ստացել առանց հավելյալ մաքսատուրքի ներմուծել ռուսական հումք, այնուհանդերձ անցած տարի ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված դրանց ծավալերը մեծ չէին։ Ավելին, արձանագրվեց ռուսական հումքի ներմուծման նվազում։

Ինչպես հայտնի է, դեռեւ 2013թ, վերջին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր ստորագրեցին մի շարք ապրանքների  մատակարարումների ոլորում արտոնյալ պամաններով համագործակցության վերաբերյալ։ Դրանով Հայաստանը հնարավորություն ստացավ Ռուսաստանից առանց մաքսատուրքի ներմուծել ոչ միայն նավթամթերքներ եւ բնական գազ, այլեւ ալմաստի հումք։

Թեեւ արդեն անցած տարվա սկզբից համաձայնագիրը գործողության մեջ էր, այնուհանդերձ ռուսական ալմաստի հումքի ներմուծման ակտիվությունը մեծ չէր։ Պատճառը վերարտահանման հետ կապված խնդիրներն էին, որոնք դեռեւս լուծված չէին։ Ինչպես հայտնի է, ստորագրված համաձայնագիրն արգելում է անմաքս ալմաստի հումքը վերարտահանել երրորդ երկրներ։ Հայկական ընկերությունները բավական երկար ժամանակ սպասում էին այդ խնդիրների լուծմանը։ Դրա  համար պահանջվեց մի քանի ամիս։

Միայն տարվա երկրորդ կեսին հնարավորություն ստեղծվեց սկսել անմաքս ռուսական ալմաստի ներմուծումը։ Պատահական չէր, որ տարեվերջից երկու-երեք ամիս առաջ հայկական միայն երեք ընկերություններ էին կարողացել ռուսական հումք ներկրել։ Համագործակցության հետ կապված մի շարք խնդիրների կանոնակարգումից հետո տարեվերջին հայկական եւս 9 ընկերություններ պայմանագրեր ստորագրեցին ալմաստի հումքի ներմուծման վերաբերյալ։

Դրանց քանակի ավելացումը հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարվա ընթացքում ներմուծման ծավալներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։ Հատկապես որ, ռուսական ներքին գներով ալմաստի հումքի մատակարարումը շատ ավելի ձեռնտու է հայկական ընկերությունների համար։ Նրանք այլեւս ազատվում են արտահանման 6,5 տոկոս մաքսատուրք վճարելու պարտավորությունից, ինչը կարող է պայմաններ ստեղծել հայկական ադամանդագործության երբեմնի հզորությունները վերականգնելու համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն այս առումով բավական լուրջ արտադրական եւ աշխատանքային ռեսուրսի պոտենցյալ ունի։ Հավելյալ մասքատուրքերի վճարումից ազատումը բավական էական առավելություն է ինչպես արտադրության մրցունակության բարձրացման, այնպես էլ ընկերությունների եկամուտների ավելացման առումով։ Այն նպաստավոր ազդեցություն կունենա թե՜ արտադրության ծավալների, եւ թե՜ նոր աշատատեղերի ստեղծման գործում։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ