10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

՛՛Մենք այլևս չենք ընդունում հայրենի կառավարությանը՛՛ /վիդեո/

Կառավարության շենքի մոտ արդեն մի քանի ժամ է, հավաքված են տարբեր տոնավաճառների աշխատակիցներ: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում: Կառավարության դիմում-բողոքների և քաղաքացիների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց 10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել, որը կարող է հանդիպել վարչապետի հետ: Քաղաքացիները չհամաձայնեցին:  

Բողոքավորները շարունակում են բարձրաձայն վանկարկել ՛՛վարչապետ, իջիր՛՛: Տղամարդկանցից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց`եթե իրենց չեն ընդունում հայրենի կառավարությունում, իրենք էլ այլևս հայրենի կառավարությանը չեն ընդունում: 

Հիշեցնենք, առևտրականների պահանջը չի փոխվել` “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխությունը վերանայել, որը ժամանակավորապես կասեցվել էր, սակայն փետրվարի 1-ից նորից ուժի մեջ է մտնելու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ