26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանում արդարադատությունը հետաձգվել է անորոշ ժամկետով». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

 

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի…

Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք:

 

Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է մայիսի 14-ից` Հայաստանի իրավական պրակտիկայում թերևս հազվագյուտ հանգամանքներում, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Մեզ մնում է միայն եզրակացնել, որ Հայաստանում արդարադատությունն է հետաձգվել, այն էլ անորոշ ժամկետով ու առանց պատճառաբանության»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ