26 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բոլոր հնարավոր միջոցներով

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնակչության, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երեւույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետեւողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին:

“Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երեւույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ եւ պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար:

Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաեւ այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ